

Լինելով երիտասարդ և պատասխանատու աշխատող, ունենալով հաճախորդների և գործընկերների հետ աշխատանքի հարուստ և բարձրակարգ փորձ՝ պատրաստ եմ իմ ձեռք բերած մասնագիտական հմտությունները, փորձը և ժամանակը ներդնել Ձեր ընկերության հաջող զարգացման և առաջխաղացման մեջ՝ ընկերության ներքին արժեքների պահպանմամբ։
● Իդրամով աշխատող գործընկեր-կազմակերպություններին տեղում ամենօրյա այցելություններ՝ Իդրամով վճարումներ ընդունելուն առնչվող խնդիրները լուծելու նպատակով
● Գործընկեր-կազմակերպությունների աշխատակիցներին վերապատրաստման և ուսուցման տրամադրում՝ Իդրամով անխոչընդոտ վճարումներ ընդունելն ապահովելու համար
● Շուկայի ուսումնասիրություն և նոր գործընկերների ներգրավում՝ ապահովելով ընկերության ամսական պլանը
● Վճարահաշվարկային համակարգի տեղադրում և գործարկում Իդրամին նոր միացած ընկերություններում
● Շաբաթական, ամսական և տարեկան հաշվետվությունների կազմում և ներկայացում բաժնի պետին